ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է ուղարկում Արևելյան Եվրոպա![]() 24 հունվարի 2022 - 16:04 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է ուղարկում Արևելյան Եվրոպա` Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այդ մասին ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները պատրաստականության են բերում ուժերը և լրացուցիչ նավեր ու կործանիչներ ուղարկում Արևելյան Եվրոպայում տեղակայվելու համար՝ ամրապնդելով դաշնակիցների պաշտպանությունը, քանի որ Ռուսաստանը շարունակում է ռազմական հզորություններ կուտակել Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ»,-ասվում է Բրյուսելում հրապարակված հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը հրահանգել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին լքել Կիևը։ Մեծ Բրիտանիան հայտարարել է իր դեսպանատան որոշ աշխատակիցներին և նրանց ընտանիքներին Կիևից հետ կանչելու վերաբերյալ։ Վերջին շրջանում Ուկրաինան և Արևմուտքի մի շարք երկրներ հայտարարում են, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա և այդ նպատակով ռազմական ուժեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ տեղեկությունները սին և անհիմն է անվանել։ ![]() ![]() Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |