Սունդուկյանի թատրոնը տոնում է հիմնադրման 100-ամյակը27 հունվարի 2022 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը տոնում է հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում կազմակերպված հրավերին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի դերասանական կազմը, մշակույթի գործիչներ, հրավիրյալ այլ անձինք: Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հակիրճ ներկայացրել է թատրոնի վերջին տարիների ձեռքբերումները և առաջիկա ծրագրերը՝ ներառյալ սպասվելիք մեծ պրեմիերան, թատերական պաստառների միջազգային փատատոնը։ «Ես ուզում եմ հաստատել, որ մենք նոր դեմքով ենք կանգնել ապագային ընդառաջ»,-ասել է Վարդան Մկրտչյանը՝ երախտագիտության խոսք ուղղելով այն մշակութային գործիչներին, որոնց աշխատանքի ու նվիրման շնորհիվ թատրոնը կերտել է իր մեկդարյա պատմությունը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը փառավոր հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է թատրոնի անձնակազմին, հազարավոր հանդիսականներին: «Մեկ դար առաջ բացվեց առաջին պետական թատրոնի վարագույրը՝ բացելով ճանապարհ դեպի պրոֆեսիոնալ թատերական գործունեության ամրապնդում, համաշխարհային դասական դրամատուրգիայի յուրացում, ռեժիսորական որոնումներ ու դերասանական բացառիկ դրսևորումներ: Փառք ու խոնարհում բոլոր մեծանուն և ականավոր գործիչներին, որոնց շնորհիվ կայացան հայ թատերական մշակույթը, դերասանական ու ռեժիսորական դպրոցը»,- ողջույնի խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ նախարարության աջակցությամբ և համագործակցությամբ թատրոնն այսօր ապրում է բովանդակային և ոճական նորոգումների իր շրջանը։ Ըստ Վահրամ Դումանյանի՝ իրենց առաջնային խնդիրն է ունենալ բարեկարգ և ներկայանալի թատրոն, ուշագրավ և բարձրակարգ ներկայացումներ, կրթական-մշակութային նախագծեր և լեցուն դահլիճներ, ինչի ուղղությամբ իրականացվում են հետևողական աշխատանքներ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հորդորով ներկաները ծափողջույններով հիշել են մայր թատրոնի պատմության էջերում իրենց վաստակն ամրագրած մեծերին։ «Նրանք, ովքեր ինձնից առաջ են աշխատել, փորձել են թատրոնում պահպանել ավանդույթները և ազգային մտածողությունը: Նույնը փորձում ենք անել նաև մենք՝ բեմ բարձրացնելով թե´ համաշխարհային, թե´ ազգային գրականությունը, փոխանցելով և կիսելով մեր հույզերն ու հոգսերը»,- նշել է Արմեն Էլբակյանը։ Հյուրերին կատարումներով ողջունել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |