ՄԻՊ․ Մեր բանակն անկախության և անվտանգութան գլխավոր երաշխիքներից է28 հունվարի 2022 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ հղած իր ուղերձում նշել է, որ բանակը մեր անկախության և բոլորիս անվտանգության, ամուր պետականության գլխավոր երաշխիքներից է, յուրաքանչյուրիս հպարտությունը: «Իսկ բանակի ամրության գլխավոր երաշխիքներից է Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքները: Բանակում պետք է լինի ամուր կարգապահություն, որ հիմնված է իրավունքի գերակայության վրա: Մեր զինուժը պետք է լինի ժողովրդավարական այնպիսի վերահսկողության ներքո, որտեղ այս երկու բաղադրիչներն իրար լրացնում են: Պետք է մշտապես բարձր պահել հասարակությունում սպայի և զինվորական ծառայության նկատմամբ պատիվն ու հարգանքը, այնպես անել, որ բարձր լինի բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը: Անհրաժեշտ է զարգացնել կանանց ներգրավվածությունը Զինված ուժերում` նրանց պաշտպանված իրավունքներով: Պետք է հատուկ ուշադրության ներքո լինեն զինծառայողների ընտանիքները: Անհրաժեշտ է պաշտպանված պահել հաշմանդամություն ստացած, ինչպես նաև կենսաթոշակի անցած զինծառայողների իրավունքները. չպետք է թույլ տալ նրանց որևէ տեսակի մեկուսացում: Պետք է ամեն գնով վերադարձնենք միջազգային բոլոր կանոնների բացահայտ խախտմամբ գերության մեջ պահվող մեր զինծառայողներին, նրանց վերինտեգրենք մեր հասարակություն ու այնպես անենք, որ նման որևէ դեպք տեղի չունենա հետագայում»,-ասվում է ուղերձում: Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին, որն իրականացնում է անընդհատ այցեր, բողոքների քննություն, ինչպես նաև օրենսդրության կատարելագործմանն ու իրենց իրավունքների վերաբերյալ զինծառայողների իրազեկման բարձրացման աշխատանքներ։ «Անձամբ իմ և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ամբողջ անձնակազմի անունից գլուխ եմ խոնարհում մեզ ու մեր Հայրենիքը պաշտպանելիս հերոսաբար ընկած մեր բոլոր հայրենակիցների հիշատակի, նրանց հերոս ընտանիքների առաջ»,-ասվում է ուղերձում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին |