«Զինվորի տանը» նոր բաժանմունք կա գանգուղեղային ծանր վիրավորում ստացածների համար29 հունվարի 2022 - 16:24 AMT PanARMENIAN.Net - «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բացվել է նոր բաժանմունք, որը նախատեսված է գանգուղեղային ծանր վիրավորում ստացած զինվորների համար։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այսօր լրանում է 4 տարին, ինչ գործում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը։ «Այս ընթացքում մեզ հաջողվել է մոտ 6000 մեր տղաներին սպասարկել, նրանց հույս ու հավատ ներշնչել։ Այսօր էլ բացում ենք նման բաժանմունք` բարերարների օգնությամբ»,- նշել է Մուրադյանը, գրում է «Փաստիբֆոն»։ Նա հայտնել է, որ բաժանմունքը տարբերվում է այլ հարթակներից իր ուղղվածությամբ, մասնավորապես, այստեղ բուժում կստանան այն տղաները, որոնք գանգուղեղային կամ ողնաշարային ծանր վնասվածք ստանալուց հետո ունեն այնպիսի կարգավիճակ, որը թույլ չի տալիս նրանց երկարատև բուժումն այլ հաստատություններում, առավել ևս տան պայմաններում։ Մուրադյանը հայտնել է, որ նոր բաժանմունքում տղաները կստանան այնպիսի բուժում, որը թույլ կտա վերջիններիս հանել այդ վիճակից` խոսքը կոմատոզ վիճակի մասին է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |