Սաթիկ Սեյրանյանը վերընտրվել է Ժուռնալիստների միության նախագահ29 հունվարի 2022 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ժուռնալիստների միության գործող նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը վերընտրվել է միության նախագահի պաշտոնում: Սեյրանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 92 պատվիրակ, գրում է Aysor.am-ը։ Իր ելույթում նա ասել է, որ 2022 թվականը լրատվամիջոցների համար շատ դժվար է լինելու: «Սկզբունքյային լինելը ծանր է նստում Հայաստանում այսօր շատ-շատերի վրա»,-ասել է նա։ ՀԺՄ նախագահի խոսքով` շատ լրատվամիջոցներ չեն կարողանում օգտվել դրամաշնորհային որևէ ծրագրից, մինչդեռ, շատ ԶԼՄ-ների հնարավորությունն այս հարցում անսպառ է, գրում է Aysor.am-ը։ Նա ասել է, թե իր երազած միությունը կլիներ այն մեկը, որը կկարողանար աջակցել լրատվամիջոցներին դժվարին ֆինանսատնտեսական այս պայմաններում: «Կուզեի հասնել այն վիճակին, որ կարողանանք ձեռք մեկնել մեր գործընկերներին, որովհետև շատերը, ցավոք, որոշակի ռեսուրսների կրճատման վտանգի տակ են», - նշել է Սեյրանյանը: Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում այլ թեկնածու չէր առաջադրվել: Սաթիկ Սեյրանյանն առաջին անգամ Ժուռնալիստների միության գործող նախագահ է ընտրվել 2017-ի դեկտեմբերին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |