Սևանա լճի մակարդակը նվազել է

Սևանա լճի մակարդակը նվազել է

PanARMENIAN.Net - Սևանա լճի մակարդակը փետրվարի 2-ի դրությամբ ծովի մակերևույթից 900 մ 39 սմ բարձրության վրա է: Նախորդ տարվա նույն օրվա համեմատ լճի մակարդակն իջել է 13 սանտիմետրով, տեղեկացնում է ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունը։

2022-ի առաջին ամսվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 7 միլիոն 338 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---