7 փետրվարի 2022 - 13:08 AMT
ՀՀ-ն՝ 21 տարեկան և ավելի կրտսեր շախմատիստների համաշխարհային վարկանիշի առաջին 10-յակում

Հայաստանն ընդգրկվել է 21 տարեկան և ավելի կրտսեր շախմատիստների համաշխարհային վարկանիշի առաջին 10-յակում։ ՖԻԴԵ-ի գլխավոր տնօրեն Էմիլ Սուտովսկին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վարկանիշի հեղինակը Russian Football News-ի վերլուծաբան Ալեքսեյ Սպեկտրն է։

Երկրներից յուրաքանչյուրը ներկայացված է 5 լավագուն շախմատիստների միջին վարկանիշով։ ՀՀ-ն 17 երկրների թվում 9-րդն է։

ՀՀ-ից ընդգրկված 5 շախմատիստից մեկը՝ Աննա Մ․ Սարգսյանը 76-րդն է «մեծահասակ» կանանց 100-յակում, իսկ մյունսերն ընդգրկված են 2002-ին և ավելի ուշ ծնված 100 շախմատիստի վարկանիշում՝ Շանթ Սարգսյանը (8 տեղ), Մամիկոն Ղարիբյան (64), Արթուր Դավթյան (77) և Մարիամ Մկրտչյան (26)։

Տասնյակում ընդգրkվել են Հնդկաստանը (2626), ԱՄՆ-ն (2580), Ուզբեկստանը (2572), Ռուսաստանը (2565), Գերմանիան (2527), Ուկրաինան (2518), Ֆրանսիան (2515), Ադրբեջանը (2513), Հայաստանը (2512), Իրանը (2487):

«Հնդկաստանի, ԱՄՆ և Ուզբեկստանի հեռանկարներն ակնհայտ են։ ՌԴ-ն թեև, բարձր դիրք է գրավում, սակայն դժվարությամբ կգտնի փոխարինող ներկա սերնդի համար։ Համոզիչ չեն Չինաստանի ցուցանիշները։ Իսրայելը երկրա ժամանակով է դուրս մնացել ուժեղագույնների կազմից, Անգլիան ցուցակներում չկա․․․»,- գրել է վերլուծաբանը։