Լուկաշենկո․ Դոնբասում ռազմագործողությունների դեպքում մեր բանակը կգործի «ճիշտ այնպես, ինչպես ռուսականը»

Լուկաշենկո․ Դոնբասում ռազմագործողությունների դեպքում մեր բանակը կգործի «ճիշտ այնպես, ինչպես ռուսականը»

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքնսանդր Լուկաշենկոն հայտնի ռուսաստանցի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ եթե Ուկրաինան «պատերազմ սկսի Դոնբասի դեմ», ապա Բելառուսի բանակը կգործի «ճիշտ այնպես, ինչպես ռուսականը»։

«Եթե Ուկրաինան սկսի պատերազմել մեր դեմ կամ Ռուսաստանի, ուրեմն, մենք կկռվենք՝ պաշտպանվելով»,- ասել է Լուկաշենկոն։

Ճշտող հարցին, թե ինչպես կվարվի բելառուսական բանակը Դոնբասում ռազմական գործողությունների դեպքում, նա պատասխանել է․ «Ճիշտ այնպես, ինչպես ռուսականը», գրում է Meduza-ն։

Լուկաշենկոն նաև հաստատել է, որ համատեղ գործողություններ կլինեն։

«Մենք ի՞նչ է, կատա՞կ ենք անում հարավային սահմանին»,- ասել է նա։

Սոլովյովի հարցին, թե ում դեմ են զորավարժություններ անցկացնում ՌԴ-ն ու Բելառուսը, Լուկաշենկոն ասել է, որ «եթե հարկ լինի՝ Ուկրաինայի դեմ, և ՆԱՏՕ-ի դեմ»։

2021-ի աշնանից ռուսական զորքերի կուտակումներ են արձանագրվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչի պատճառով Արևմուտքը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան դա հերքում է։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ, եթե դա տեղի ունենա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---