Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Իրանը կարող են ընդլայնել գործակցությունը գազի սվոփային մատակարարումների ոլորտում

Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Իրանը կարող են ընդլայնել գործակցությունը գազի սվոփային մատակարարումների ոլորտում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Իրանը կարող են ընդլայնել գործակցությունը գազի սվոփային մատակարարումների հարցում։ Այդ մասին հայտարարել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն՝ հավելելով, որ առաքումների ծավալների ավելացման նոր առաջարկներ կան։ Այդ մասին հայտնել է Turan գործակալությունն Իրանի պետական «Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակում» հեռուստաալիքի վրա հղումով։

2021 նոյեմբերին Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Իրանը գազի փոխանակման վերաբերյալ համաձայնագիր էին կնքել։

«Այդ նախագծի հեռանկարը հաջող է երևում, կան նույնիսկ գազի առաքումներն ավելացնելու առաջարկներ և բանակցություններն այդ հարցի շուրջ մշտապես ընթացքի մեջ են։ Կան նոր նախաձեռնություններ գազի մատակարարումների հարցում երկկողմ և բազմակողմ գործակցությունն ընդլայնելու վերաբերյալ»,-ասել է Ալիզադեն։

2022-ի սկզբում Իրանը սկսել է Թուրքմենստանից ստացվող գազն առաքել Ադրբեջան՝ ըստ եռակողմ սվոփային համաձայնգրի։ Մեկ օրում առաքվում է ավելի քան 4 մլն խմ գազ։ Ընդհանուր առմամբ, պայմանագրով նախատեսվում է Իրանի տարածքով 1․5-2 մլրդ խմ թուրքմենական գազ առաքել Ադրբեջան։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---