G20 Գագաթնաժողովը կարող է՞ արդյոք կայանալ առանց Ֆրանսիայի31 մարտի 2009 - 22:40 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի պատվիրակությունը սպառնացել է լքել այս շաբաթ Լոնդոնում կայանալիք G20 գագաթնաժողովը, եթե չիրականացվեն համաշխարհային ֆինանսական համակարգի եւ շուկաների առավել խիստ վերահսկողության իր պահանջները: Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ոչ մի համաձայնագիր չի ստորագրի, եթե համարի, որ ցանկալի արդյունքներ ձեռք չեն բերվել:Գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը ֆինանսական վերահսկողության ուժեղացումն է: Ֆրանսիան հանդես է գալիս առավել խիստ վերահսկողության օգտին, քան ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան: Եթե Ֆրանսիայի պատվիրակությունը լքի գագաթնաժողովը, ապա դա հարված կլինի ինչպես Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի, այնպես էլ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համար: Երկու առաջնորդն էլ հույսեր ունեն, որ գագաթնաժողովի ընթացքում համաշխարհային տնտեսության խթանման միջոցներ կմշակվեն: Սակայն G20-ի անդամները տարակարծիք են ինչպես համաշխարհային ֆինանսական համակարգի վերահսկողության, այնպես էլ մի շարք այլ տնտեսական խնդիրների լուծմանը մոտեցման հարցում: Մասնավորապես, եվրոպական երկրները չեն ցանկանում ավելացնել պետական ծախսերն այս եւ գալիք տարում: Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է . «Ճգնաժամը սկսվել է ԱՄՆ-ում: Անգլո-սաքսոնական աշխարհը միշտ հրաժարվել է բարձրացնել ֆինանսական շուկաներին եւ միջազգային ֆինանսական համակարգին անհրաժեշտ վերահսկողության մակարդակը»: «Անգլո-սաքսոնական» տնտեսությունների քննադատությամբ հանդես է եկել նաեւ Նիկոլյա Սարկոզին: Դրա հետ մեկտեղ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ բարձր են օրինակ` վենչուրային ներդրումների հիմնադրամների վերահսկողության շուրջ, այնուամենայնիվ, պայմանավորվածության ձեռքբերման շանսերը, հաղորդում է BBC-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |