ՀՀ և ԱՀ դրոշներ՝ Մարսելում ադրբեջանական ակումբի հետ ֆուտբոլային խաղին

ՀՀ և ԱՀ դրոշներ՝ Մարսելում ադրբեջանական ակումբի հետ ֆուտբոլային խաղին

PanARMENIAN.Net - Ֆրանսահայերը Մարսել քաղաքի «Վելոդրոմ» մարզադաշտում տեղի ունեցած «Մարսել»-«Ղարաբաղ» ֆուտբոլային խաղի ժամանակ ակցիա են իրականացրել՝ պարզելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դրոշները։

Ակցիայի կազմակերպիչն էր ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպությունը, որի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակվել։

Ակցիայի մասնակիցները նաև պարզել էին «Ղարաբաղը/Արցախը Հայաստան է», «Ադրբեջանը հանցագործ երկիր է» գրությամբ պաստառներ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---