Երևանի քաղաքապետն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցությունը «Կանաչ Երևանի» շրջանակում

Երևանի քաղաքապետն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցությունը «Կանաչ Երևանի» շրջանակում

PanARMENIAN.Net - ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկել է «Կանաչ Երևանի» շրջանակում առկա համագործակցությունը։

Դեսպանը կարևորել է Եվրոպական միության շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի հետ կապված առաջնահերթությունները, ինչպես նաև վերահաստատել ԵՄ պատրաստակամությունն աջակցելու Կանաչ Երևանի հայեցակարգի հաջող իրականացմանն ուղղված ծրագրերին։

«Կանաչ քաղաք» գորոծողությունների ծրագիրը մինչև 2030 թ. իրականացվելիք կանաչ գործողությունների ռազմավարական փաստաթուղթ է՝ կառուցված «տեսլական - ռազմավարական նպատակներ - միջնաժամկետ թիրախներ» առանցքի շուրջ, որոնք հավելվել են նաև կարճաժամկետ գործողություններով։

Ծրագրի նպատակն է խթանել Երևան քաղաքի տնտեսական և սոցիալական աճը, մեղմել շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունը, բարձրացնել Երևան քաղաքի բնապահպանական ակտիվների որակը՝ որպես հետևանք երաշխավորելով բնակիչների կյանքի որակի բարելավումը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---