Եվրանեսթի երևանյան նիստին ադրբեջանցի 2 պատգամավոր կմասնակցի․ Նրանք արդեն Երևանում են

Եվրանեսթի երևանյան նիստին ադրբեջանցի 2 պատգամավոր կմասնակցի․ Նրանք արդեն Երևանում են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանի 2 պատգամավոր կմասնակցի փետրվարի 22-ին Երևանում կայանալիք Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթ կոմիտեի նիստին։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի միլի մեջլիսի մամուլի ծառայությունը, գրում է Haqqin.az-ը։

Երևան են մեկնել ադրբեջանցի պատգամավորներ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։

Նշվում է, որ պատգամավորները ներկայացնելու են ադրբեջանական կողմի դիրքորոշումը նիստերում քննարկվելիք հարցերի վերաբերյալ։

ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտնել է, որ ադրբեջանցի պատգամավորներն արդեն ժամանել են Հայաստան, գրում է Panorama.am-ը։

«Եկել են երկու պատգամավոր և մեկ ուղեկցող։ Որքան հիշում եմ մի պատգամավորն անկուսակցական է, մյուսը «Նոր Ադրբեջան» կառավարող ուժի անդամ է», - հայտնել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը մասնակցելու է փետրվարի 21-ին և 22-ին կայանալիք ակցիաներին և կոչ է անում բոլորին միանալ և իրենց բողոքը հայտնել Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականությանը չարձագանքելու դեմ։

Ավելի վաղ երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, ում որդին, զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, անդրադառնալով Եվրանեսթի նիստին ադրբեջանական պատվիրակության ակնկալվող մասնակցությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «մնալով հավատարիմ չհասարակական, չքաղաքական սկզբունքիս` չի կարող որևէ կերպ չընդվզել այս երևույթի դեմ»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---