Քաղաքապետ․ 100 դրամը վարորդին մի տվեք՝ սահմանին կանգնած տղերքից շատ են ստանում

Քաղաքապետ․ 100 դրամը վարորդին մի տվեք՝ սահմանին կանգնած տղերքից շատ են ստանում

PanARMENIAN.Net - Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով լուրերին, թե վարորդները հորդրում են, որ վարձավճարն իրենց տան, ասել է, որ 100 դրամը վարորդին պետք չէ տալ՝ «սահմանին կանգնած տղերքից շատ են ստանում»։

«Մեծ համակարգ է: 15-20 տարի ոչ մի բան չեն արել: Ունենք այն, ինչ ունենք: Ինչի եք 100 դրամը տալիս վարորդին, մտածում եք՝ մե՞ղկ է: Վարորդը 270,000 դրամ աշխատավարձ է ստանում: Սահմանին կանգնած տղերքը, ասենք, 120-150 հազար դրամ են ստանում: Թող չբողոքեն ոչ ոք»,- ասել է Սարգսյանը՝ հորդորելով, որ ուղևորները 100 դրամը գցեն մետաղընդունիչների մեջ, գրում է Factor.am-ը։

Նա նշել է, որ 10 միլիարդ դրամ գումար են ծախսել, պայման են ստեղծել, ավտոբուսներ են բերել:

«25 միլիոն եվրո շուտով Կառավարության աջակցությամբ ծախսելու ենք, 12 մետրանոց 100 նոր ավտոբուս ենք բերենք: Մի 10-15 հատ տրոլեյբուս ենք ուզում առնել համայնքային միջոցներով: Էդ գումարները հավաքվում է ձեր տված վճարներից, մի՛ տվեք վարորդին էդ գումարը»,-հորդորել է նա։

Դիմելով «Փարքինգ սիթի» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանին՝ քաղաքապետն ասել է․ «Ինքներդ գիտեք, որ մեր էս վարորդները ծխում են, արագ են քշում, չգիտեմ՝ կանգառում չեն կանգնում, էդ «կուստառնի մեթոդներով» վերահսկողությունը չի աշխատում: Մեզ նոր, ժամանակակից մեթոդներով վերահսկողություն է պետք, որպեսզի կարողանանք պատշաճ ծառայություններ մատուցել քաղաքացիներին»։

Մարտի 1-ից Երևանում ևս երկու երթուղի կշահագործվի նոր Zhong Tong մակնիշի ավտոբուսներով։ նոր ավտոբուսները կսպասարկեն այն երթուղիները, որտեղ «Գազելներն» այլևս շահագործման ենթակա չեն, և մարտի 1-ին այդ գծերը փակվելու են։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---