Ուկրաինական Սու-27-ը վթարային վայրէջք է կատարել Ռումինիայում![]() 24 փետրվարի 2022 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինական Սու-27 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Ռումինիայում՝ արևելյան Բակեու օդանավակայանում։ Այդ մասին հայտնել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։ Տեղեկությունը հաստատել է պրեֆեկտ Լյուցիան-Գաբրիել Բոգդանելը, հայտնում է Agerpres-ը։ «Փետրվարի 24-ի առավոտյան Սու-27 կործանիչը վթարային վայրէջք է կատարել: Օդաչուն այժմ Ռումինիայի ռազմական իշխանությունների մոտ է։ Կործանիչին պարտադրել են վայրէջք կատարել»,- ասել է պրեֆեկտը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է միտումնավոր պատերազմը, որը աղետալի զոհերի և տառապանքների է հանգեցնելու և ասել, որ «միասնական և վճռական պատասխան է լինելու»։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |