Զելենսկին` Ուկրաինայի կորուստների, չեզոք կարգավիճակի և Կիև մտած դիվերսիոն խմբերի մասին

Զելենսկին` Ուկրաինայի կորուստների, չեզոք կարգավիճակի և Կիև մտած դիվերսիոն խմբերի մասին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիև են մտել ՌԴ դիվերսիոն խմբեր և Ռուսաստանը մտադիր է «ոչնչացնել պետության ղեկավարին»։ Այդ մասին նա ասել է իր տեսաուղերձում։

«Ըստ մեր տեղեկությունների, թշնամին ինձ նշանառել է որպես համար մեկ թիրախ։ Իմ ընտանիքը՝ որպես համար երկու թիրախ։ Նրանք ցանկանում են ոչնչացնել Ուկրաինան քաղաքականապես՝ ոչնչացնելով պետության ղեկավարին։

Մենք տեղեկատվություն ունենք, որ Կիև են մտել թշնամու դիվերսիոն խմբեր։ Ուստի շատ եմ խնդրում քաղաքի բնակիչներին լինել ուշադիր և պահպանել պարետային ժամի պահանջները»,- ասել է նա։

Զելենսկին նաև հայտարարել է, որ իր ընտանիքը ևս շարունակում է մնալ Կիևում, բայց ինքը չի կարող բարձրաձայնել նրանց գտնվելու վայրը։

Նա նաև խոսել է պատերազմի առաջին օրվա ընթացքում Ուկրաինայի կորուստների մասին։ Զելենսկին հայտարարել է, որ 137 զինծառայող է սպանվել որից 10-ը՝ սպա, վիրավորվել է 316 մարդ։ Նա նաև ասել է, որ հակառակորդը հարվածներ է հասցնում «ոչ միայն ռազմական օբեյկտներին, այլև՝ քաղաքացիական» գրում է Korrespondent.net-ը։

Զելենսկին իր ուղերձում ասել է նաև, որ Ուկրաինան չի վախենում ՌԴ-ից և չի վաшխենում խոսել երկրի չեզոք կարգավիճակի ու անվտանգության երաշխիքների մասին, գրում է NV.ua-ը։

«Այսօր հարցրել եմ Եվրոպայի 27 ղեկավարին՝ լինելու է արդյոք Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում․․․ Բոլորը վախենում են, չեն պատասխանում։ Իսկ մենք ոչնչից չենք վախենում։ Չենք վախենում ՌԴ-ից, չենք վախենում խոսել ամեն ինչի մասին՝ մեր երկրի համար անվտանգության երաշխիքների, չեզոք կարգավիճակի, բայց ի՞նչ երաշխիքներ ենք ունենալու և ամենակարևորը՝ կոնկրետ ո՞ր երկրներն են տալու այդ երաշխիքները»,-ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է բանակցել Ուկրաինայի ղեկավարության հետ այդ երկրի չեզոք կարգավիճակի և իր տարածքում սպառազինության տեղակայումից հրաժարվելու մասին։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է միտումնավոր պատերազմը, որը աղետալի զոհերի և տառապանքների է հանգեցնելու և ասել, որ «միասնական և վճռական պատասխան է լինելու»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---