Էրդողան․ ՆԱՏՕ-ն պետք է ավելի վճռական գործեր Ուկրաինայի հարցում՝ միայն խորհուրդ են տալիս

Էրդողան․ ՆԱՏՕ-ն պետք է ավելի վճռական գործեր Ուկրաինայի հարցում՝ միայն խորհուրդ են տալիս

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի վճռական գործեր Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցում։

«Միայն խորհուրդներ են տալիս Ուկրաինային»,-ասել է նա։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ վերաբերմունքն Ուկրաինայի հանդեպ «ոչ բարեկամություն է, ոչ էլ համերաշխություն», հայտնում է Anadolu գործակալությունը։

«Ցավոք, ոչ ԵՄ-ն, ոչ մյուս արևմտյան տերությունները լուրջ, վճռական դիրքորոշում չորդեգրեցին։ Բոլորը միայն շռայլորեն խորհուրդներ են տալիս։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կխոսենք այն մասին, թե ինչ քայլեր կձեռնարկենք»,-ասել է նա։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---