Զելենսկի․ Ժամանակն է Ուկրաինային ԵՄ ընդունել

Զելենսկի․ Ժամանակն է Ուկրաինային ԵՄ ընդունել

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եկել է ժամանակը Ուկրաինային ընդունել Եվրամիություն։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Եկել է վճռական պահը մեկընդմիշտ փակելու բազմամյա բանավեճն ու հավանություն տալու Ուկրաինայի անդամությանը Եվրամիությանը։ Եվրախորհրդի ղեկավարի հետ քննարկել եմ հետագա գործուն օգնությունն ու ուկրաինացիների հերոսական պայքարը հանուն իրենց ազատ ապագայի»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Զելենսկին տեսաուղերձով էր հանդես եկել Կիևում իր նստավայրի մոտից։ Նա հայտարարել էր, որ Ուկրաինան վայր չի դնում զենքը, շարունակում է պայքարել։ «Պաշտպանելու ենք մեր պետությունը, քանի որ մեր զենքը ճշմարտությունն է։ Սա մեր հողն է, մեր երկիրն է, մեր երեխաներն են։ Եվ մենք այս ամենը պաշտպանելու ենք»,-ասել էր նա։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---