Եկամտահարկի վերադարձի ծրագիրը կգործի նաև բնակելի տուն գնելու դեպքում

Եկամտահարկի վերադարձի ծրագիրը կգործի նաև բնակելի տուն գնելու դեպքում

PanARMENIAN.Net - Եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կգործի նաև բնակելի տուն գնելու իրավունքի դեպքում: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:

Ներկայացնելով նախագիծը՝ նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանը նշել է, որ խնդիրը վերջին շրջանում է ակտուալ դարձել, քանի որ բանկերը և նոտարները հրաժարվում են բնակելի տների դեպքում նման գործարքներ անել՝ հղում անելով օրենսդրությանը:

«Ուստի եկանք եզրակացության, որ օրենքում փոխություն անենք և հնարավորություն տանք, որ բնակելի տների գնման իրավունք գնելու դեպքում ևս քաղաքացիներն օգտվեն այս հնարավորությունից, ինչպես նաև օգտվեն եկամտահարկի վերադարձի ծրագրից»,- ասել է Թունյանը՝ հավելելով, որ այս հնարավորությունն ավելի շատ մարզերի համար է լինելու:

Պատգամավորը հիշեցրել է, որ եկամտահարկի վերադարձի ծրագրում փոփոխություն է արվել, սահմանափակումներ են ներառվել, որոնց համաձայն Երևանում ծրագիրը կդադարի գործել երեք տարուց և կշարունակվի մարզերում:

Նրա խոսքով՝ բնակելի տների գործարքները մեծ մասամբ տեղի են ունենում մարզերում, 2021-ի տվյալներով բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների 70 տոկոսը Երևանում է եղել, բնակելի տների դեպքում 25 տոկոսն է միայն Երևանում եղել, մնացածը՝ մարզերում:

Այսպիսով նախագծում նշվում է, որ բազմաբնակարան շենք բառերից հետո ավելացվի բնակելի տուն գնելու իրավունք ձևակերպումը:

Փոփոխությունները հնարավորություն կտան կառուցապատող կազմակերպություններին բնակելի տներ կառուցել, որոնք քաղաքացիները հիփոթեքային վարկով ձեռք բերելիս կօգտվեն եկամտային հարկի վերադարձի ծրագրից:

Նախագծի համահեղինակներն են աև պատգամավորներ Լուսինե Բադալյանը և Նարեկ Զեյնալյանը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---