Շոյգու․ Ռազմական գործողությունն Ուկրաինայում կշարունակվի «մինչև դրված նպատակներին հասնելը»![]() 1 մարտի 2022 - 17:36 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ Զինված ուժերը կշարունակեն հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում «մինչև դրված նպատակներին հասնելը»։ «Մեզ համար գլխավորը ՌԴ-ն ռազմական սպառնալիքներից պաշտպանելն է, որոնք ստեղծում են Արևմուտքի երկրները և փորձում են օգտագործել ուկրաինական ժողովրդին մեր դեմ պայքարում»,-ասել է նա, հայտնում է ՌԲԿ-ն։ Նախարարը նաև հայտարարել է, որ «ռուսական բանակը օկուպացիայի չի ենթարկում ուկրաինական տարածքը և ձեռնարկում է բոլոր միջոցները խաղաղ բնակիչների կյանքն ու անվտանգությունն ապահովելու համար»։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |