ՌԴ-ում արգելափակել են «Էխո Մոսկվիի» և «Դոժդի» կայքերը

ՌԴ-ում արգելափակել են «Էխո Մոսկվիի» և «Դոժդի» կայքերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Գլխավոր դատախազության պահանջով արգելափակել են «Էխո Մոսկվի» ռադիոկայանի և «Դոժդ» հեռուստաալիքի կայքերը։ Գլխավոր դատախազությունն այդ լրատվամիջոցներին մեղադրել է Ուկրաինա ներխուժման էության և ձևի մասին «կեղծ տեղեկատվություն» տարածելու մեջ։

Մարտի 1-ին «Էխո Մոսկվի» ռադիոկայանն անջատվել էր նաև եթերային հեռարձակումից, գրում է Deutsche Welle-ն։

«Ռոսկոմնադզորը» սպառնացել է արգելափակել նաև Wikipedia-ն՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման մասին հրապարակված հոդվածի պատճառով, գրում է Gordonua.com-y:

Արգելափակման մասին ՌԴ Գլխավոր դատախազությունից ստացած ծանուցման մեջ ասվում է, որ ՌԴ օրենսդրության խախտմամբ տեղեկատվություն է հրապարակվել ռուս զինծառայողների և Ուկրաինայի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին, ինչպես նաև ՌԴ դեմ միջազգային պատժամիջոցների պատճառով ֆինանսական միջոցները բանկերից հանելու անհրաժեշտության մասին։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---