Լավրով․ ՌԴ-ն պատրաստ էր պատժամիջոցների, բայց զարմացած է, որ դրանք նաև մարզիկներին ու ԶԼՄ-ներին են առնչվում![]() 2 մարտի 2022 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ էր իր դեմ սահմանված պատժամիջոցներին, սակայն զարմացած է, որ դրանք առնչվում են նաև մարզիկներին և ԶԼՄ-ների աշխատակիցներին։ Այդ մասին նա խոսել է Al Jazeera-ին տված հարցազրույցում։ «Մենք պատրաստ էինք պատժամիջոցներին, սակայն, չէինք կարծում, որ դրանք կառնչվեն նաև մարզիկներին, մտավորականության ներկայացուցիչներին, դերասաններին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Լավրովը նաև ասել է, որ Արևմուտքը հրաժարվեց քննարկելու Ռուսաստանի հետ եվրոպակաան անվտանգության նոր ճարտարապետությունը։ «Արևմուտքը հրաժարվել է համագործակցել մեզ հետ այդ հարցում»,-ասել է Լավրովը։ ՌԴ ակումբներն և հավաքականը ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի որոշմամբ զրկվել են մրցումներին մասնակցությունից: Նման որոշում է կայացվել ՌԴ զինված ուժերի Ուկրաինա ներխուժելու պատճառով։ Ռուսական թիմերը հեռացվել են մրցաշարերից «մինչ հետագա իրազեկում»։ Ավտոմրցավազքի «Ֆորմուլա-1» աշխարհի առաջնության Սոչիում կայանալիք Գրան պրին չեղարկվել է: ՈւԵՖԱ-ն ՉԼ եզրափակիչը Պետերբուրգից Փարիզ է տեղափոխել: Չեղարկվել են նաև ՌԴ-ում կայանալիք այլ մրցումներ, ինչպես նաև ռուս մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |