Մխիթարյանը կարող է ևս 1 տարի մնալ «Ռոմայում»

Մխիթարյանը կարող է ևս 1 տարի մնալ «Ռոմայում»

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է թիմում պահել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։

Նիկոլո Զանիոլոյի՝ հավանական հեռանալու ֆոնին մարզիչը ցանկանում է, որ հայ ֆուտբոլիստը երկարաձգի պայմանագիրը ևս մեկ տարով, գրում է Sputnik Արմենիան՝ Gazzetta dello Sport-ին հղումով։

Ավելի վաղ պորտուգալացին նշել էր, որ կիսապաշտպանության գծում Մխիթարյանը «լավագույնն է խաղը հասկանալու և խաղադաշտում տարածություններ գտնելու տեսանկյունից և այդ առումով նա այս թիմի ամենաառանցքային խաղացողն է»։

«Ռոմայում» երեք մրցաշրջանների ընթացքում Հենրիխ Մխիթարյանն անցկացրել է հարյուրից ավելի հանդիպում և դարձել 27 գոլի հեղինակ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---