Պեսկով․ Պուտինի խոսքերը՝ ինչպես են գծվել Ուկրաինայի սահմանները, մյուս հետխորհրդային երկրներին չեն վերաբերում

Պեսկով․ Պուտինի խոսքերը՝ ինչպես են գծվել Ուկրաինայի սահմանները, մյուս հետխորհրդային երկրներին չեն վերաբերում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի կարծիքն այն մասին, թե ինչպես են գծվել Ուկրաինայի սահմանները ԽՍՀՄ կազմում, մյուս նախկին խորհրդային հանրապետություններին չի վերաբերում։

«Ոչ, չի վերաբերում»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին, գրում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը չի պատասխանել այն հարցին, թե Պուտինի համար որն է տարբերությունը Ուկրաինայի սահմանների, և, ասենք, Ղազախստանի սահմանների որոշման միջև։

«Նույնիսկ մեծ ցանկության դեպքում հիմա չենք կարող այստեղ պատմական բանավեճ ծավալել։ Հուսով եմ, հետագա ինչ-ինչ ասուլիսների, մամուլի հետ նախագահների շփումներում դուք հնարավորություն կունենաք տալու այդ լրացուցիչ հարցերը»,- ասել է նա։

Ավելի վաղ Պուտինը մի քանի անգամ ասել է, որ ներկայիս Ուկրաինան ամբողջությամբ և լիովին խորհրդային դարաշրջանի ծնունդ է, որը մեծապես ստեղծվել է նաև պատմական ռուսական հողերի հաշվին։ Նա ընդգծել է, որ ՌԴ-ն «ընդունել է նոր աշխարհաքաղաքական իրողությունները» և օգնել անկախ Ուկրաինայի կայացմանը։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---