Ուկրաինայի արևմտյան սահմանին փախստականների մեծ հերթեր են

Ուկրաինայի արևմտյան սահմանին փախստականների մեծ հերթեր են

PanARMENIAN.Net - Ուկրաինայի արևմտյան սահմանին փախստականների մեծ հերթեր են գոյացած։ Շեհինի գյուղում հավաքված են բազմաթիվ ավտոմեքենաներ, շարասյունը ձգվում է մոտ 30 կիլոմետր մինչև Լեհաստանի սահմանը:

Մարդիկ ամբողջ Ուկրաինայից գալիս են այստեղ՝ Կիևից և Ժիտոմիրից, Նիկոլայից և Խարկովից և Կրիվոյ Ռոգից, ինչպես նաև Լվովից և Իվանո-Ֆրանկիվսկից, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Նշվում է, որ մարդիկ, ովքեր փորձում են հեռանալ Ուկրաինայից, երկու տարբերակ ունեն՝ կա՛մ սպասել հերթում սպասել, կա՛մ թողնել իրենց ավտոմեքենաները և ոտքով հատել սահմանը: Այստեղ շուրջօրյա գործում է տրանսպորտային միջոց գյուղի և սահմանի միջև. այն կազմակերպվում է հատուկ երեխաների ու կանանց համար:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման առաջին երեք օրվա ընթացքում ավելի քան 100,000 մարդ հատել է Ուկրաինայի արևմտյան սահմանը։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---