ՌԴ-ն հումանիտար միջանցքներ է բացում Ուկրաինայի 4 քաղաքից՝ Մակրոնի խնդրանքով

ՌԴ-ն հումանիտար միջանցքներ է բացում Ուկրաինայի 4 քաղաքից՝ Մակրոնի խնդրանքով

PanARMENIAN.Net - ՌԴ Զինված ուժերը մարտի 7-ին՝ 10։00-ից լռության ռեժիմ են հայտարարել և հումանիտար միջանցքներ բացել Ուկրաինայի 4 քաղաքից՝ Կիևից, Խարկովից, Մարիուպոլից և Սումիից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի՝ Ուկրաինայում հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբը։

Նշվում է, որ դա արվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական խնդրանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հաշվի առնելով աղետալի հումանիտար իրավիճակը և դրա կտրուկ սրացումը Կիև, Խարկով, Սումի և Մարիուպոլ քաղաքներում, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական խնդրանքը, ՌԴ Զինված ուժերը հումանիտար նպատակներով մարտի 7-ին՝ 10։00-ից լռության ռեժիմ են հայտարարում և հումանիտար միջանցքներ բացում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---