«Ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը կվերանայվի. Նախագիծն ընդունվել է

«Ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը կվերանայվի. Նախագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - «Ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը կվերանայվի՝ Ազգային ժողովը 67 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է համապատասխան նախագիծը։

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել է Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

«Վերջին շրջանում Հայաստանի արտադրաշուկայում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում, ուստի անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել ծխախոտի փոխարինիչ հասկացությունը՝ ներառելով նաև այդ արտադրատեսակների բնութագիրը։ Դա թույլ կտա տարբեր արտադրատեսակների նկատմամբ տարբեր մոտեցումներ չկիրառել և խուսափել խոչընդոտներից վերահսկողության ընթացքում»,- ասել է Լենա Նանուշյանը։

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, արձագանքելով փոխնախարարին, ասել է, որ մարիխուանայի և այլ թմրեցուցիչների վաճառքը «խայտառակ համատարած բնույթ է կրում», այդ թվում՝ Տելեգրամ ալիքներով։

Նանուշյանը նշել է, որ ներկայացվող նախագիծը ընդհանրապես չի առնչվում այդ ոլորտին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---