Մարտի 15-ից արգելվելու են նարգիլեները և սիգար-ակումբները հանրային սննդի վայրերում

Մարտի 15-ից արգելվելու են նարգիլեները և սիգար-ակումբները հանրային սննդի վայրերում

PanARMENIAN.Net - Մարտի 15-ից արգելվելու է նարգիլեների և սիգար-ակումբների գործունեությունը հանրային սննդի վայրերում: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը «Ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը վերանայելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ։

Նա հավելել է, որ այդ արտադրատեսակների օգտագործման արգելքը պայմանավորված է բնակչության առողջության պահպանման անհրաժեշտությամբ։

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։

Մարտի 15-ից ուժի մեջ է մտնում հանրային սննդի վայրերում ծխելու արգելքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---