7-9 աստիճանով կցրտի. Առատ ձյուն կտեղա, Երևանում՝ անձրև

7-9 աստիճանով կցրտի. Առատ ձյուն կտեղա, Երևանում՝ անձրև

PanARMENIAN.Net - Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 9-ի կեսօրից հետո, լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 5-7 աստիճանով։

Հանրապետության տարածքում` մարտի 9-ի ցերեկը, 10-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ինտենսիվ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, մարտի 9-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Երևանում՝ մարտի 9-ի կեսօրից հետո, 10-12-ը, 13-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մարտի լույս 9-ի գիշերը սպասվում է +3 աստիճան, իսկ մարտի 10-ի ցերեկը՝ +12:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---