Մակրոն-Պուտին-Շոլց հեռախոսազրույց է եղել![]() 12 մարտի 2022 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Հեռախոսազրույց է կայացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, հայտնում է Agence France-Presse-ը Ելիսեյան պալատի վրա հղումով։ Նույն ձևաչափով նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 10-ին։ Ըստ Գերմանիայի կառավարության աղբյուրի, այն ժամանակ Մակրոնն ու Շոլցը հրատապ հրադադար էին պահանջել Ռուսաստանից և ասել, որ Ուկրաինայում ճգնաժամի ցանկացած լուծում պետք է ձեռք բերվի Ուկրաինայի և ՌԴ միջև բանակցությունների միջոցով։ Էմանուել Մակրոնի փետրվարի 7-ին Մոսկվա կատարած այցից ի վեր ՌԴ և Ֆրանսիայի նախագահները արդեն 10 հեռախոսազրույց են ունեցել։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |