Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է․ Վարդենյաց լեռնանցքն ու Լարսը փակ են

Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է․ Վարդենյաց լեռնանցքն ու Լարսը փակ են

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սարավան-«Զանգեր» և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի Տաթևի (բեռնատարների համար), Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Սարավան-«Զանգեր» հատվածը, Վայոց ձորի մարզի Ջերմուկ (կցորդիչով բեռնատարների համար), Լոռու մարզի Ստեփանավան և Ալավերդի քաղաքների ճանապարհները դժվարանցանելի են։

Սարավան-«Զանգեր» հատվածում (բուք, մառախուղ), Լոռու, Սյունիքի (բացառությամբ Սիսիան քաղաքի), Արարատի (բացառությամբ Արարատ քաղաքի) մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---