ԱԽ քարտուղարը Կլաարին է ներկայացրել հումանիտար ճգնաժամային և անվտանգային իրավիճակն Արցախում

ԱԽ քարտուղարը Կլաարին է ներկայացրել հումանիտար ճգնաժամային և  անվտանգային իրավիճակն Արցախում

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը ներկայացրել է ինչպես հումանիտար ճգնաժամային, այնպես էլ անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Զրուցակիցներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում շեշտվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը:

Հանդիպմանը նաև ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԵՄ Հատուկ ներկայացուցչի աշխատակազմի ղեկավար, քաղաքական հարցերով խորհրդական Բյորն Կունյեն:

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչ օրս վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Խափանումներ են սկսվել նաև էլեկտրամատակարարման ոլորտում։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---