Մարտի 15-ից հանրային սննդի կետերում արգելվում է ցանկացած տեսակի ծխախոտի օգտագործումը

Մարտի 15-ից հանրային սննդի կետերում արգելվում է ցանկացած տեսակի ծխախոտի օգտագործումը

PanARMENIAN.Net - Մարտի 15-ից հանրային սննդի բոլոր հաստատություններում արգելվում է բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ այսպիսով Հայաստանը դասվում է քաղաքակիրթ երկրների շարքին, որոնք ջանք են գործադրում ավելի առողջ միջավայր ապահովելու համար։

«Առավոտյան Առողջապահության ազգային Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ այցելեցինք սրճարան, որպեսզի դիտարկենք օրենքի աշխատանքը և կարող ենք փաստել, որ առնվազն այստեղ այն աշխատում էր։

Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին օգնել մեզ աշխատացնել օրենքը՝ պահանջելով մաքուր օդ բոլոր հաստատություններում։

Հ.Գ. իհարկե մեր շուրջը և մեր երկրում կան բազում այլ խնդիրներ, այս հարցից ավելի կամ պակաս կարևոր, բայց բոլոր հարցերով էլ պետք է զբաղվենք»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ վերջին շրջանում Հայաստանի արտադրաշուկայում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում, ուստի անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել ծխախոտի փոխարինիչ հասկացությունը՝ ներառելով նաև այդ արտադրատեսակների բնութագիրը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---