Կանադայի 46 խորհրդարանական միացել է Հայաստան-Կանադա բերակամության խմբին

PanARMENIAN.Net - Կանադայի 46 խորհրդարանական միացել է Հայաստան-Կանադա բարեկամության խմբին : Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին Կանադայի հայ դատի հանձնախմբից:



Հայաստան-Կանադա բարեկամության խորհրդարանական խմբի նախկին նախագահ Հարի Գուդյերը նշել է, որ դժվարությունների հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է արտասահմանյան երկրների օգնությունը: «Երկու հարեւան երկրների` Թուրքիայի եւ Ադրբեջանի, կողմից շրջափակման եւ ֆինանսների ու տեխնիկայի անբավարարության պայմաններում, Հայաստանն ուրախ կլինի ընդունելու Կանադայի օգնությունը», - ընդգծել է Գուդյերը:



Խորհրդարանական խմբի նորընտիր նախագահը, իր հերթին, մատնանշել է հայ-կանադական հարաբերությունների ամրապնդման գործում խմբի աշխատանքի կարեւորությունը: «Հայաստանը Կանադայի բարեկամն է, եւ մենք, որպես խորհրդարանական խումբ, պարտավոր ենք միասին աշխատել մեր ընդհանուր նպատակների իրականացման համար», - հայտարարել է Հարոլդ Ալբրեխթը:



Մարտի 25-ին Հարոլդ Ալբրեխթն ընտրվել էր խորհրդարանական խմբի նախագահ, իսկ Նիկոլ Դեմերսը, Ռեյմոնդ Ֆոլկոն, Պիտեր Սթոֆֆերը` խմբի փոխնախագահներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---