ՀՀ-ում անօրինական բնակվող արտասահմանցիների խումբ է հայտնաբերվել

ՀՀ-ում անօրինական բնակվող արտասահմանցիների  խումբ  է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Հայաստանում անօրինական բնակվող արտասահմանցի քաղաքացիներ են հայտնաբերվել:

Մարտի 15-ին և 17-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Արաբկիրի և Մալաթիայի բաժինների ծառայողները ստուգայցեր կատարեցին Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների հյուրանոցներում։

Հայտնաբերվել և ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն են ներկայացվել Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող արտասահմանցի մի խումբ քաղաքացիներ։

Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Նմանատիպ միջոցառումները շարունակական են։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ պարբերաբար իրականացնում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---