Լեհաստանը հայտարարել է տնտեսության «ապառուսականացում» սկսելու մասին![]() 18 մարտի 2022 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանը հայտարարել է տնտեսության «ապառուսականացում» սկսելու մասին։ Այդ մասին ասել է երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ հավելելով, որ դա, ընդհանուր առմամբ, վերաբերում է նաև եվրոպական տնտեսությանը։ «Մենք ներկայացնում ենք հակապուտինյան վահանի առաջին մասը։ Կզբաղվենք լեհական և եվրոպական տնտեսության ապառուսականացմամբ»,- ասել է նա, գրում է «Վեդոմոստին»։ Ըստ նրա, «ապառուսականացումը» ենթադրում է առաջին հերթին հրաժարում ռուսաստանյան էներգակիրներից՝ նավթից և գազից։ Ավելի վաղ Reuters-ը, ԵՄ ղեկավարների գագաթնաժողովի հռչակագրի նախագծի վրա հղումով, հայտնել էր, որ եվրոպական պետությունները մտադիր են աստիճանաբար հրաժարվել ՌԴ-ից ներկրվող էներգակիրներից։ Սակայն դեռևս ՌԴ-ն Եվրոպայի հիմնական մատակարարն է այդ առումով՝ ներկրվող գազի 40%-ը, ածուխի մոտ 50%-ը և նավթի ավելի քան 25%-ը ներկրվում է Ռուսաստանից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |