Գուտերեշ․ Ամեն ինչ պետք է անենք «պարենային համակարգի տապալումը» կանխելու համար

Գուտերեշ․ Ամեն ինչ պետք է անենք «պարենային համակարգի տապալումը» կանխելու համար

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ պատերազմն Ուկրաինայում «խախտում է մատակարարումների շղթաները և սրընթաց գնաճ առաջացնում։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ռազմական գործողություններն Ուկրաինայում արդեն խախտում են մատակարարումների շղթաները և վառելիքի, սննդամթերքի և տրանսպորտի արագ գնաճի հանգեցնում։ Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք կանխելու համար սովի փոթորիկն ու գլոբար պարենային համակարգի տապալումը»,-հայտարարել է Գուտերիշը։

Կլիմիայի փոփոխություններն ուսումնասիրող Պոտսդամի ինստիտուտի հետազոտողները կարծում են, որ ռազմական գործողություններն Ուկրաինայում խորացնում են հումանիտար ճգնաժամը, քանի որ Ուկրաինան և Ռուսաստանը ցորենի և պարարտանյութերի խոշոր մատակարարներ են, որոնց «արտահանումը լրջագույնս վտանգված է»։ Ավելի քան 180 փորձագետ հայտարարություն է ստորագրել՝ որոշ քայլեր առաջարկելով ցնցումներից խուսափելու համար։

Ըստ հայտարարության, եվրոպական կառավարությունները պետք է միջոցներ տրամադրեն Համաշխարհային պարենային ծրագրին ցորենի գնման և բաց առևտուրը պահպանելու համար։ Իսկ ԵՄ բանկերը, ըստ փորձագետների, պետք է ամրապնդեն սոցիալական ապահովության համակարգերը և պարենային բանկերը՝ խուսափելու համար սննդամթերքի գների աճի հետևանքներից աղքատ շերտերի համար։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---