Պենատգոնը բացառել է ԱՄՆ մասնակցությունն Ուկրաինայում պատերազմին

Պենատգոնը բացառել է ԱՄՆ մասնակցությունն Ուկրաինայում պատերազմին

PanARMENIAN.Net - Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը բացառել է ԱՄՆ մասնակցությունն Ուկրաինայում ընթացող պատերազմին և թռիչքներից զերծ գոտու սահմանումն այդ երկրի երկնքում։ Նա հավելել է, որ հակառակ դեպքում, դա պատերազմի կհանգեցնի երկու միջուկային տերության միջև, ինչը շատ վատ զարգացում կլինի ամբողջ աշխարհի համար, տեղեկացնում է CNN-ը։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հստակ հասկացրել է, որ մեր զորքերը չեն ներգրավվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։

Նա հավելել է, որ ոչ թռիչքային գոտու ստեղծումն Ուկրաինայի երկնքում կնշանակեր ԱՄՆ անմիջական ներքաշում հակամարտությանը, քանի որ հարկ կլիներ միջոցներ ձեռնարկել խախտողների դեմ։

Օսթինը նաև ասել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է «ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր դյույմը պաշտպանելու համար»։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---