Թուրքիայում կայացած ընտրությունները AKP համար իսկական պարտություն դարձան 2 ապրիլի 2009 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Չնայած, որ Թուրքիայում կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (AKP) հաղթանակ տարավ երկրի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ընտրությունների արդյունքները իսկական պարտություն դարձան Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է հայ թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները միշտ հետաքրքիր են, քանի որ դրանք նախորդում են խորհրդարանական ընտրություններին: Այս ընտրություններին AKP Թուրքիայի շատ քաղաքներում իր դիրքերը զիջեց քրդամետ եւ ազգայնական կուսակցություններին: Դրա հիմնական պատճառը համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու վարչապետ Էրդողանի վարքն էր, որն առաջնորդվում է «մեկ անձ` մեկ կուսակցություն» սկզբունքով»,- նշել է հայ թուրքագետը:Արտակ Շաքարյանի խոսքով, կիրակնօրյա ընտրություններին ընտրողների քանակն ավելացել էր 6 միլիոնով, որոնց ճնշող մեծամասնությունը թուրքական երիտասարդությունն էր: «Իշխող կուսակցությանը չհաջողվեց իր կողմը գրավել թուրք երիտասարդությանը: Բացի դրանից, Էրդողանի կուսակցությանն անհանգստացրեց այն, որ երկրի արեւելյան շրջաններում ընտրողների ձայների մեծամասնությունը ստացավ «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցությունը»,- նկատել է թուրքագետը` ավելացնելով, որ ելնելով կայացած ընտրություններից, կարելի է կանխատեսել, որ 2011թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ հիմնական դիմակայությունը լինելու է իսլամիստների եւ քեմալիստների միջեւ: «Առաջիկա խորհրդարանական ընտրություններին որոշիչ կլինի այն հարցը, թե արդյոք Էրդողանի կուսակցությունը կկարողանա դիմակայել տնտեսական ճգնաժամի հետեւանքներին, թե` ոչ»,- ընդգծել է Արտակ Շաքարյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |