ՄԹ-ն 25,000 դեղաչափ AstraZeneca է նվիրել ՀՀ-ին

ՄԹ-ն 25,000 դեղաչափ AstraZeneca է նվիրել ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորության կառավարությունը կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի ավելի քան 25,000 դեղաչափ է նվիրաբերել Հայաստանին։

«Մենք համոզված ենք, որ պատվաստումը շարունակում է միակ արդյունավետ գործիքը հանդիսանալ Covid-19 համավարակի դեմ պայքարի, դրա կասեցման և հետևանքների մեղմացման գործում։ Ուստի, շատ ուրախ եմ, որ Միացյալ Թագավորությունն օգնության ձեռք է մեկնել Հայաստանի մեր բարեկամներին՝ որպես ամբողջ աշխարհում համավարակի հաղթահարմանն աջակցելու մեր կառավարության հանձնառության մաս»,- ասել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար` ընդգծելով համավարակի դեմ պայքարին զուգահեռ առողջապահական այլ որոտներում գործակցելու կարևորությունը:

Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու Հայաստանի Հանրապետության առողջապահական գերատեսչության հետ համատեղ աշխատանքները:

Պորտուգալիան Հայաստանին Covid-19 դեմ 400,140 դեղաչափ BioNTech-Pfizer-ի արտադրության պատվաստանյութ է նվիրել։

Մարտի 20-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2,096,312 պատվաստում։ Առաջին դեղաչափով կատարվել է 1,105,361 պատվաստում, երկրորդով` 957,017։ Երրորդ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստվել է 31,434 մարդ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---