Խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալը հայտարարել է Հայաստանի բյուջեի սեկվեստորի հավանականության մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները ծրագրում են ընթացիկ տարում պետբյուջեի ծախսային մասի կրճատում: Այդ մասին հինգշաբթի օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը:



Նրա խոսքերով, բյուջեի ծախսային մասի կրճատման հարցն ամենաանցանկալին է, սակայն դրանից խուսափել հնարավոր չէ:Նա ընդգծել է, որ ինչպիսի անուն էլ որ տրվի այս փաստին` բյուջեի վերանայում, տարվա վերջին քարորդին ծախսային մասի փոխանցում, այս ամենը ենթադրում է կրճատում: Դրա հետ մեկտեղ, Բոստանջյանն ընդգծել է, որ բյուջեի սոցիալական ծախսերը չեն կրճատվի:



Նշենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմիցս ծագել է բյուջեի ծախսային մասի կրճատման հարցը: Այնուամենայնիվ, շատ մասնագետներ վստահաբար նշել են, որ սոցիալական մասի կրճատում չի ծրագրվում, ինչ վերաբերում է մյուս հոդվածներին, ապա այստեղ տեսակետները տարբերվում են. Նշենք նաեւ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ընթացքում ասել է, որ պետության կարեւորագույն խնդիրը համարում է աշխատավարձերի, կենսաթոշակների եւ սոցիալական նպաստների ժամանակին վճարումը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---