LOLO մանկական ամսագիրը մասնակցել է մանկական գրքի ցուցահանդեսին Երեւանում

PanARMENIAN.Net - Մանկական գրքի միջազգային օրը ի պատիվ Հանս Քրիստիան Անդերսենի նշվում է նրա ծննդյան օրը` ապրիլի 2-ին: Եվ «Վերադարձ դեպի գիրքը» խորհրդաժողովի շրջանակներում, որ անցնում է Խնկո Ապոր անվան գրադարանում, տեղի ունեցավ մանկական գրականության ցուցահանդես-վաճառք: Տոնավաճառում Հայաստանի տասից ավելի հրատարակչություններ ներկայացրել են հեքիաթների ժողովածուներ, մանկական ամսագրեր, դասագրքեր:



«Պետպատվերի շրջանակներում տարեկան հրատարակվում է շուրջ 50 անուն մանկական գիրք: Անհրաժեշտ է վերադարձնել երեխաների ուշադրությունը գրքի հանդեպ, չէ որ առանց գրքի սերունդը կզրկվի ապագայից»,-գրքերի ցուցահանդեսի բացմանը հայտարարել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:



Պատանի ընթերցողներին առանձնապես հետաքրքրեց LOLO մանկական ամսագիրը, եւ քանի դեռ երեխաներն ուշադիր ուսումնասիրում էին այն, ծնողները օգտվում էին հանդեսին բաժանորդագրվելու հնարավորությունից: Ցուցահանդեսում իրենց արտադարանքն էին ցուցադրել «Անտարես», «Զանգակ», «Էդիթ պրինտ» հրատարակչությունները, որոնք տարբեր դասագրքեր, ուսումնական եւ ճանաչողական ձեռնարկներ եւ բազում հեքիաթներ են հրատարակում: «Արեգ» հրատարակչության ներկայացված հրատարակությունների թվում կային նաեւ զրուցարան-բառարաններ տարբեր լեզուներով, «Արեւիկ» հրատարակչությունը, հեքիաթներից բացի, ներկայացրել է մանկական երգերի ժողովածուներ: Հայաստանում Իրանի դեսպանատունը ներկայացրել է մանկական գրքեր պարսկերենով, ինչպես նաեւ պարսկերենի ուսուցման համար նախատեսված հայերեն լեզվով ձեռնարկներ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---