Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի նոր մասնաշենքը պատմամշակութային շենքում կգործի․ Մրցույթ է հայտարարվում

Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի նոր մասնաշենքը պատմամշակութային շենքում կգործի․ Մրցույթ է հայտարարվում

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի նոր մասնաշենքի նախագծային գաղափարների մրցույթ է հայտարարվում։

Այն հայտարարում է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը»։

Մրցույթի նպատակն է հավաքագրել ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի նոր մասնաշենքի նպատակով հատկացված՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 և Աճեմյան 2/1 հասցեներում տեղակայված շենքերի, ինչպես նաև դրանց հարող բակային տարածքի վերակառուցման ճարտարապետական հետաքրքիր ու նորարարական նախագծային գաղափարներ ու մոտեցումներ:

Այդ հասցեներում գտնվող շենքերը վթարային վիճակում են։ Հայեցակարգային նախագծերը պատրաստելիս պետք է հաշվի առնվի նշված շինությունների պատմամշակութային հուշարձան լինելու և Կումայրի արգելոցի մաս կազմելու հանգամանքը։

Առաջարկը պետք է ապահովի մասնաճյուղի համալիրում ներառված բոլոր շինությունների և բակային տարածքի օրգանական կապը՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և նպատակային օգտագործում, պատմամշակութային տեսքի և նորարարական միջավայրի համադրություն։

Նախաձեռնության հիմնական նպատակն է ձևափոխել ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների կրթության ձևաչափը՝ համապատասխանեցնելով համաշխարհային չափանիշներին՝ նոր ուսումնական ծրագրերի ներդրման, դասախոսների ուսուցման, աշխարհի առաջատար համալսարանների հետ գործընկերության հաստատման, ինչպես նաև բացառիկ միջավայրի ստեղծման միջոցով, որտեղ գիտությունը և արվեստը տեխնոլոգիական կրթության մաս կլինեն։

Մասնաշենքում նախատեսվում է տեղակայել Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների ուղղվածության կրթական լսարաններ/լաբորատորիաներ, գրասենյակներ և նորաստեղծ թիմերի համար համատեղ աշխատանքային (Co-Working) տարածքներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---