Հայ ըմբիշները 2 մեդալ են նվաճել Բուդապեշտում մեկնարկած ԵԱ-ում՝ արծաթ և բրոնզ![]() 30 մարտի 2022 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Բուդապեշտում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն առայժմ 2 մեդալ է նվաճել՝ 1 արծաթ և 1 բրոնզ։ Արման Անդրեասյանը 70 կգ քաշային կարգում չեմպիոնական տիտղոսի համար գոտեմարտել է վրացի Զուրաբի Յակոբիշվիլիի հետ և համառ պայքարում զիջել միավորների 1:2 տարբերությամբ՝ բավարարվելով արծաթե մեդալով, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Բրոնզե մեդալ է նվաճել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը՝ պարտության մատնելով գերմանացի Նիկլաս Ստեչելին: 79 կգ քաշային Արման Ավագյանը, անհաջողության է մատնվել Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմերի Գամկրելիձեի հետ գոտեմարտում: Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ): Ալիխանյանը կիսաեզրափակչում 1:7 հաշվով զիջել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Ռիո-2016-ի մեդալակիր, Իտալիան ներկայացնող Ֆրանկ Չամիզոյին և կպայքարի երրորդ տեղի համար: Հայաստանի ներկայացուցիչներից փայլուն է հանդես եկել 2019 թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: 61 կգ քաշայինների կիսաեզրափակչում 0:6 հաշվով պարտվելիս Հարությունյանը կարողացել է բեկել գոտեմարտի ընթացքն ու 13:8 հաշվով հաղթելով Լեհաստանի ներկայացուցչին՝ դուրս է եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը կպայքարի Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |