Խավիեր Սոլանան հանդես է գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին

PanARMENIAN.Net - Անկարա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցի նախաշեմին Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության ներկայացուցիչ Խավիեր Սոլանան միանշանակ հանդես է եկել Եվրամիության կազմում Թուրքիայի ընդգրկման օգտին:



«Ոչ մի արգելք չեմ տեսնում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում: Թուրքիան Եվրամիությանն անդամակցության թեկնածու է, եւ ա

յդ մասին Եվրամիության անդամներն արդեն պայմանավորվել են»,- հայտարարել է Խ. Սոլանան» հաղորդում է «Վեստի-24» հեռուստաալիքը:



Միեւնույն ժամանակ, Խ.Սոլանան հանդես է եկել այն բանի օգտին, որպեսզի Եվրամիության ընդլայնման գործընթացում «դադար» լինի այնքան ժամանակ, մինչեւ ուժի մեջ մտնի Եվրամիության չկայացած սահմանադրությունը փոխելու կոչվա Լիսսաբոնի պայմանագիրը:



«Նիսում ստորագրված պայմանագիրը, որը դեռ ուժի մեջ է, Եվրամիության համար ստորագրվել է, երբ այն բաղկացած էր 27 անդամից: Մեզ անհրաժեշտ է Լիսաբոնի պայմանագիրը` Եվրամիությունն ընդլայնմանն ընդունակ դարձնելու համար», - պարզաբանել է գերագույն ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---