ՊՆ․ Հայկական կողմն Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել

ՊՆ․ Հայկական կողմն Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ հայտարարելով, որ հայկական կողմն Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---