Բաբայան․ Բանակ պահեք, որ հակառակորդն ուժի լեզվով չխոսի

Բաբայան․ Բանակ պահեք, որ հակառակորդն ուժի լեզվով չխոսի

PanARMENIAN.Net - Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, Ազգային ժողովում լրագրողի դիտարկմանը, թե թշնամին շարունակում է ուժի լեզվով խոսել, ասել է՝ բանակ պահեք, որ ուժի լեզվով չխոսի։

Նա միայն այդ հարցին է պատասխանել՝ ասելով, թե աշխատանքային այցով է ԱԺ-ում, որևէ բան չունի ասելու, գրում է Aysor.am-ը։

Լրագրողը նշել է թե թշնամին շարունակում է մեզ հետ ուժի լեզվով խոսել և հարցրել, թե ի՞նչ սահմանազատման ու սահմանագծման մասին կարող է խոսք լինել։

«Բանակ պահեք, որ ուժի լեզվով չխոսի», - պատասխանել է Սամվել Բաբայանը։

Ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---