Meta-ն հեռացրել է Ադրբեջանի կառավարական կիբերլրտեսության ցանցը, որը նաև ՀՀ դեմ էր աշխատում

Meta-ն հեռացրել է Ադրբեջանի կառավարական կիբերլրտեսության ցանցը, որը նաև ՀՀ դեմ էր աշխատում

PanARMENIAN.Net - Meta (Facebook, Instagram, WhatsApp) ընկերությունը հայտարարել է, որ հեռացրել է Ադրբեջանի կառավարական կիբերլրտեսության ցանցը, որի թիրախում նաև Հայաստանն էր, անբարեխիղճ վարքագծի համար։ Այդ մասին ասվում է ընկերության զեկույցում։

Ցանցի գործունեությունն ուղղված էր նաև արտերկրում Ադրբեջանի կառավարության քննադատությամբ հայտնի ադրբեջանցի արտագաղթած ակտիվիստների, ընդդիմադիրների, լրագրողների դեմ։ «Այդ խումբն աշխատում էր ինտերնետում ավելի քան 70 վեբ կայքերի և դոմենների հետ, որոնք կամ կառավարում էին, կամ վարկաբեկվում։ Նրանց թիրախում նաև Հայաստանի կայքեր էին, որոշ կայքեր ունեին ռուսական կամ թուրքական դոմեններ։ Այդ վեբ կայքերում խումբը հավաքում էր տվյալների շտեմարան, բաղկացած օգտատերերի անուններից և ծածկագրերից։ Երբեմն այդ վեբ կայքերում նաև ֆիշինգային կոնտենտ էր տեղադրվում՝ հաշվառման տվյալներով»,-ասվում է զեկույցում։

Խումբը նաև վնասակար ծրագրային ապահովում է կիրառել, կայքեր կոտրելու և այլ գործիքներ հաշվառման տվյալները գողանալու համար։ Նրանք նաև ներկայանում էին որպես Facebook-ի անվտանգության ծառայության աշխատակիցներ՝ տեղեկատվություն և հաշվառման տվյալներ գողանալու նպատակով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---