Առաջին ամբողջությամբ մասնավոր առաքելությունն ուղևորվել է դեպի ՄՏԿ![]() 9 ապրիլի 2022 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ մասնավոր առաքելությունն ուղևորվել է դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)։ Ծանր դասի Falcon 9 հրթիռակիրը Crew Dragon տիեզերանավով արձակվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվանդանից։ Crew Dragon-ի ուղևորներն են ամերիկացի ներդրող Լարրի Քոնորը, կանադացի գործարար և բարերար Մարկ Փեթին և իսրայելցի գործարար և կործանիչի նախկին օդաչու Էյթան Սթիբեն։ Նրանցից յուրաքանչյուրը մոտ 55 մլն դոլար (50 մլն եվրո) է վճարել թռիչքի համար, գրում է Deutsche Welle-ն։ Առաքելության հրամանատարն է ՆԱՍԱ-ի նախկին աստղագնաց Մայքլ Լոպես-Ալեգրին։ Նրանք տիեզերակայանում 8 օր կանցկացնեն։ Ակնկալվում է, որ Crew Dragon-ը ՄՏԿ կհասնի ապրիլի 9–ին։ Թռիչքը կազմակերպել է ամերիկյան Axiom Space տիեզերական ընկերությունը։ Անձնակազմի անդամները մոտ 25 էքսպերիմենտ են անցկացնելու տիեզերքում։ Ուստի նրանք գերադասում են, որ իրենց ոչ թե «տիեզերական զբոսաշրջիկներ» անվանեն, այլ «աստղագնացներ», որոնք մասնավոր թռիչք են իրականացնում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |