ԵՄ-ն ՌԴ-ում գրանցված 20 ավիաընկերություն ընդգրկել է անվտանգության սև ցուցակում![]() 11 ապրիլի 2022 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը ՌԴ-ում հավաստագրված ևս 20 ընկերության ավիաթռիչքներն է արգելել, քանի որ վերջիններիս ինքնաթիռները «չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին»։ Այդ մասին ասվում է ԵՄ հրապարակած փաստաթղթում։ Այդ ընկերությունների թվում են՝ «Աերոֆլոտը», «Պոբեդան», «Ռոսիան», Utair-ը, Smartavia-ն, Nord Wind-ը, NordStar-ը, «Ուրալյան ավիաուղիները», «Սիբիրյան ավիաուղիները» և այլ։ Նախկինում այդ ցուցակում ռուսական 1 ավիաընկերություն էր՝ «Սկոլը», որը ներառվել էր 2021-ի նոյեմբերի 25-ին, գրում է ՌԲԿ-ն։ «Եվրամիությունը թարմացրել է ավիաընկերությունների ցուցակը, որոնց գործունեությունը ԵՄ-ում արգելվում է կամ սահմանափակվում, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։ Այժմ այդ ցուցակում ՌԴ-ում հավաստագրված 21 ընկերություն կա»,-ասվում է հայտարարության մեջ։ Տրանսպորտի գծով եվրահանձնակատար Ադին Վալեանն ասել է, որ օտարերկրյա ինքնաթիռների գրանցումը ՌԴ ռեեստրներում թույլ է տվել ավիաընկերություններին շահագործել ինթնաքիռներն առանց անհրաժեշտ միջազգային հավաստագրերի, ինչը կարող է վտանգավոր լինել ուղևորների համար, գրում է ՌԲԿ-ն։ «Ես ուզում եմ հստակ հայտարարել, որ այս որոշումը հերթական պատժամիջոցը չէ ՌԴ դեմ, քանի որ այն ընդունվել է բացառապես տեխնիկական և անվտանգության նկատառումների հիման վրա»,-ասել է նա։ Այժմ սև ցուցակում ամբողջ աշխարհից 117 ավիաընկերություն է ընդգրկված։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |